Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս

Ամբիոնական ՈՒԳԸ

Ամբիոնական ՈՒԳԸ

Գաղտնիք չէ, որ բուհական գիտությանը գնալով ավելի մեծ տեղ է հատկացվում: Եվ սա բնական է: Բուհում են գտնվում այն գիտնականները, ում հետազոտությունները, գիտական հայտնագործությունները մեծ կշիռ ունեն գիտության ասպարեզում:

 

Ահա ինչու` բարձրագույն ուսումնական հաստատությունը ուսանողին ոչ միայն մասնագիտական գիտելիքներ է տալիս, այլ ուղղորդում նրա գիտական մտածողությունը, ուսանողի մեջ ձևավորում ապագա հետազոտողին, գիտնականին: Բնականաբար` գիտական աշխատանքների կատարման, գիտական հետազոտություններին մասնակցության առաջին քայլերը կատարվում են ամբիոններում, ամբիոնների գիտական խմբակներում: Համալսարանի ամբիոնների գերակշիռ մեծամասնությունը կարևորում է այս հանգամանքը: Վերջիններիս շարքում է նաև բժշկական քիմիայի ամբիոնը, որտեղ կատարվող ուսանողական գիտական հետազոտությունների մասին որոշեցինք զրուցել բժշկական քիմիայի ամբիոնի ՈՒԳԸ ղեկավար Սվետլանա Վարդանյանի հետ` խնդրելով ներկաացնել իրենց ամբիոնում այս ուղղությամբ տարվող աշխատանքների դրվածքը: Ուսանողական գիտական խմբակի գործունեությունը ամբիոնի կարևորագույն աշխատանքներից մեկն է և գտնվում է ամբիոնի վարիչի, պրոֆեսոր Մ.Մ. Մելքոնյանը ուշադրության կենտրոնում:

 

Բժշկական քիմիայի ամբիոնում

 

–   Արդեն 5 տարի է ինչ ես եմ ղեկավարում ՈՒԳԸ աշխատանքները բժշկական քիմիայի ամբիոնում, որտեղ ամեն տարի տեղի են ունեցել ներամբիոնական կոնֆերանսներ, որոնց մասնակցում են բուժական, ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետների լավագույն ուսանողները, ինչպես նաև ԱՊՀ երկրների և արտասահմանցի ուսանողները: 

 

Զեկուցումները ներկայացվում են ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն և անգլերեն լեզուներով: Զեկուցումների թեմաները` ելնելով ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների ուղղվածությունից և բժշկագիտության համար առավել կարևոր նվաճումներից, որոնք նաև առնչվում են ուսումնական ծրագրերի հետ: Ուսանողները մեծ պատասխանատվությամբ և ոգևորությամբ են վերաբերում ինչպես զեկուցումների բովանդակությանը, այնպես էլ ներկայացման ոճին: Չէ± որ առաջին անգամ ուսանողական կյանքում իրենց համակուրսեցիների առջև ամբիոնից պետք է ներկայացնեն իրենց ինքնուրույն աշխատանքի արդյունքը: Անհրաժեշտ է ընդգծել, որ ուսանողների առաջին շփումը գիտական աշխարհի հետ որպես կանոն տեղի է ունենում առաջին կուրսերում դասավանդող ամբիոններում և, մասնավորապես, մեր ամբիոնում: Ուրախալին այն է, որ ունկնդիր-ուսանողնորի մոտ այս ելույթները արթնացնում են ցանկություն` նույնպես զբաղվելու նման գործունեությամբ: Կոնֆերանսներին ներկայացվող թեմաները զանազան են և համառոտ կարելի է ընդգծել հիմնական զեկուցումների ուղղվածությունը վերջին տարիների ընթացքում: Մասնվորապես` 2008-ին պատրաստվել էին զեկուցումներ ցողունային բջիջների, կանաչ ֆլորեսցենտ սպիտակուցների, լիպոսոմների վերաբերյալ, 2009-ին` օրգանական միացությունների ուսումնասիրման ժամանակակից ֆիզիկոքիմիական մեթոդների, 2010-ին` ազատ ռադիկալների, 2011-ին` նանոտեխնոլոգիաների վերաբերյալ:

 

Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած բուհական կոնֆերանսին` նվիրված նանոբժշկությանը, բժշկական քիմիայի ամբիոնը ներկայացավ մի քանի զեկուցումներով` ներկայացնելով նանոտեխնոլոգիաները քիմիայում: Զեկուցողներն էին` Սենիկ Մատինյան, Աշոտ Բատիկյան և Վահե Մկրտչյանը: Վերջերս կայացած ներամբիոնական կոնֆերանսում, բացի վերոնշյալներից հանդես եկան նաև Զարուհի Մկրտչյանը և Սարգիս Մխիթարյանը: 

 

–   Ինչպիսի՞ թեմաներ շոշափվեցին ներամբիոնական այդ կոնֆերանսում:

 

–   Թեմաների ընտրության ժամանակ ամբիոնում առաջնահերթությունը տրվում է վերջին տարիներին բժշկության, քիմիայի և կենսաքիմիայի ասպարեզում Նոբելյան մրցանակի արժանացած հայտնագործություններին, նաև փորձում ենք ՈՒԳԸ-ի զեկուցումների թեմաները մոտեցնել մեր ամբիոնական գիտական թեմային: Ասեմ ավելին, այս աշխատանքները պարունակում են մեծ ծավալի և օգտակար ինֆորմացիա: 

 

–   Ի՞նչ սկզբունքով են ընտրվում զեկուցումներ ներկայացնող ուսանողները:

 

Առաջին հերթին ուշադրության ենք արժանացնում նրանց առաջադիմությունը, ընտրվում են միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողներ: Սկզբնական շրջանում ցանկացողների թիվը բավականին մեծ է լինում, բայց արդյունքում մնում են միայն նրանք, ովքեր կարողանում են աշխատել գրականության հետ, մշակել մեծածավալ ինֆորմացիա և գիտական ու հետազոտական աշխատանքի հանդեպ ունեն հետաքրքրություններ, լավ տիրապետում են համակարգչային տարբեր ծրագրերին, կարողանում են որակյալ ձևով պատրաստել անգլերեն լեզվով տեսանյութեր: 

 

–   Իսկ ուսանողները որևէ ձևով խրախուսվո՞ւմ են:

 

–  Իհարկե, զեկուցողները ստանում են վկայագրեր: Ասեմ նաև, որ լավագույն ուսանողները նույն կերպ շարունակում են իրենց աշխատանքները նաև բարձր կուրսերում և հիմա կազմում են բուհական ՈՒԳԸ-ի հիմնական կորիզը, և որպես կանոն դառնում են անվանական կրթաթոշակառուներ, հաջողություններ են ունենում ուսման և գիտության ասպարեզում:

 

–   Շնորհակալություն հարցազրույցի համար, կարծում եմ բժշկական քիմիայի ամբիոնում ապագայում ևս կշարունակվի նույն վերաբերմունքը ուսանողների կողմից կատարվող գիտական աշխատանքների ուղղությամբ` ի շահ մեր ուսանողների և մեր համալսարանի, կներկայացվեն զեկուցումներ, որոնք կշոշափեն արդիական և հետաքրքիր թեմաներ:

 

Կենսաքիմիայի ամբիոնում

 

–  Օրերս Երևանի պետական բժշկական համալսարանի բիոքիմիայի ամբիոնը կազմակերպել էր կոնֆերանս` նվիրված բժշկության արդի խնդիրների բիոքիմիական մեխանիզմներին:

 

Թեմաները ընտրված էին ուսանողների կողմից, մեր օգնությամբ: 3-4 ամիսների ընթացքում պրոֆեսոր Կ. Ենկոյանիղեկավարությամբ` օգտվելով ինտերնետի և գրականության նորագույն աղբյուրներից, կատարել են համապատասխան աշխատանքներ, որոնք ներկայացվել են զեկուցման ձևով: Նրանք զուգորդվել են սլայդերի ցուցադրմամբ, յուրաքանչյուրը` 20-22 սլայդ: Նախապատրաստական աշխատանքներ կատարվել է համապատասխան գիտական ընկերության և ուսանողական խորհրդարանի հետ համատեղ: Զեկուցմանը ներկա էին տեսական ամբիոնների 2-3-րդ և բարձր կուրսերի ուսանողներ: Այն անցավ ակտիվ քննարկման ձևով, տրվեցին բազմաթիվ հարցեր:

 

Անցկացվեց մրցույթ, բայց հանձնաժողովը դժվարցավ առանձնացնել առավել աչքի ընկնող զեկուցումը, քանի որ բոլոր զեկուցումների գնահատանքը փայլուն էր:

 

Ուսանողներին տրվել են վկայագրեր:

 

Պրոֆեսոր Մ.Ի. Աղաջանովը իր ելույթի մեջ բարձր գնահատեց ուսանողների կողմից կատարված աշխատանքը: Շեշտեց, որ ամբիոնի կողմից ընտրվում են միայն գերազանց առաջադիմությամբ ուսանողներ և հայտնեց, որ կցանկանա հին ավանդույթը վերականգնել, երբ ամբիոնների կողմից կատարած այդպիսի կոնֆերանսների մրցույթի արդյունքում առաջին երեք տեղ գրաված ուսանողները ազատվում են քննությունից` համապատասխան բարձր գնահատականով:

 

«Ցանկացած գիտական աշխատանք պետք է խրախուսվի: Այդպիսի խրախուսելու ձևը հնարավորություն է տալիս ընտրել լավագույն ուսանողներին` հետագայում համալսարանի գիտամանկավարժական ռեզերվը կազմելու համար»,- ավելացրեց Միխայիլ Աղաջանովը: 

Հեղինակ. Լիլիթ Վարդանյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կյանք է մտնում համակարգչային քննությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով...

Նորույթներ բժշկական կրթության համակարգում

Գիտխորհուրդը նախ միաձայն հաստատեց ռեկտորատի երաշխավորությունը ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի 430 խմբի ուսանողուհի Ելենա Սարգսյանին և ստոմատոլոգիական ֆակուլտետի 337 խմբի ուսանողուհի...

Միջազգային գիտաժողովի մասնակիցները ԵՊԲՀ-ում
Միջազգային գիտաժողովի  մասնակիցները ԵՊԲՀ-ում

Օրերս Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ (նախագահ` պրոֆ. Ա.է. Հակոբյան) Ծաղկաձորում անցկացվեց «Սեքսուալ առողջության բժշկական և հոգեբանական ասպեկտները» թեմայով միջազգային գիտաժողով...

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանի հղումը վեհաժողովի մասնակիցներին

Ինձ համար հաճելի պարտականություն է ջերմորեն ողջունել բոլորիդ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովի աշխատանքները սկսելու կապակցությամբ...

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակի առիթով ստացված շնորհավորական ուղերձներ

Որպես Եվրոպայում ատամնաբուժական կրթության ասոցիացիայի նախագահ` հաճույքով եմ գրում այս միջոցառման` ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի կողմից կազմակերպված 2-րդ միջազգային վեհաժողովի կապակցությամբ...

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:
Մ. Հերացու անվան ԵՊԲՀ  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը:

Մայիսի 24-ին մեկնարկեց  Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի  ստոմատոլոգիական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված միջազգային երկրորդ վեհաժողովը: Վեհաժողովի մասնակիցներին ողջունեց ԵՊԲՀ-ի ռեկտոր, պրոֆեսոր Դերենիկ Դումանյանը...

Հանձնվեցին DAAD-ի 2012-2013 ուստարվա կրթաթոշակները
Հանձնվեցին DAAD-ի  2012-2013 ուստարվա կրթաթոշակները

Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի` DAAD-ի կողմից 2012-2013 ուումնական տարում հայ գիտնականներին և տարբեր բուհերի ուսանողներին շնորհվել է 89 կրթաթոշակ (12-ը` բժշկական մասնագիտությամբ)` Գերմանիայում...

Վահան Արծրունի
Վահան Արծրունի

Գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Արծրունին ծնվել է 1857թ., Նոր Բայազետում...

Հայ բժիշկերի կյանքից
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները
Օտարերկրացի ուսանողներին առնչվող հիմնահարցերն ու դրանց հնարավոր լուծումները

Մեր հարցերին պատասխանում է  օտարերկրացիների ուսուցման դեկան բ.գ.թ., դոցենտ Աննա Վլադիմիրի Սարգսյանը։

 

–   Նախ կխնդրեի ներկայացնեք ձեր ֆակուլտետը, ուսանողներին, հիմնականում ո՞ր երկրներից են նրանք և ի՞նչ կյանքով են ապրում...

ԵՊԲՀ ուսանողները մայիսյան հաղթանակները տոնեցին ճանաչողական արշավով
ԵՊԲՀ ուսանողները  մայիսյան հաղթանակները տոնեցին  ճանաչողական արշավով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) ուսանողական խորհրդարանը մայիսի 26-28-ը նախաձեռնեցին արշավ` Երևան-Թեղենիս լեռ-Մայմեխ-սար-Մարմարիկ գետ-Վանաձոր-Երևան երթուղով...

Եռագույնի ծփանքը
Եռագույնի ծփանքը

Հունիս ամիսն է: Շոգ է: Բայց ես հոգեպես զովացել եմ, քանի որ նորից քայլերս ինձ բերել են եռաբլուր: Շուտով մեր ազգային խորհրդանշանների տոնն է: Կարելի է մի քիչ խորհել այստեղ, քանի որ ես էլ այս դարի զավակների պես կրում եմ զանազան...

Նրանք արժանացել են անվանական կրթաթոշակի

Աննա Գևորգյան, ստոմատոլոգիական ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մխիթար Հերացու անվան կրթաթոշակառու. «Երջանիկ եմ և անչափ ուրախ, որ շնորհք եմ գտել երկնքից և հասել այս ամենին...»...

Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին
Ցավալի է, բայց` փաստ. ավանդականի, ոչ ավանդականի և գիտական բժշկության մասին

Ցավալի է, բայց` փաստ, որ գնալով ավելի է խճճվում այն համակարգումը, որը վերաբերում է ժողովրդական, ավանդական և ոչ ավանդական բժշկությունների տարբերակմանը: Ժամանակին, երբ մամուլում և հեռուստատեսությամբ համարյա...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Հովհաննես Այվազովսկի
Հովհաննես Այվազովսկի

Համաշխարհային ճանաչման արժանացած մեծագույն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու առնչությամբ սովետական հանրագիտարանները լռության էին մատնում նրա ազգային պատկանելությունը, նրան անվանելով ռուս նկարիչ...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ